Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Քայլերթ՝ կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին

Քայլերթ՝ կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին
11.12.2013 | 11:40

Դեկտեմբերի 12-ին` ժամը՝ 16:30-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհուրդը կազմակերպվում է մոմերով քայլերթ՝ նվիրված 2013 թվականին կյանքից հեռացած արվեստի գործիչների (Սոս Սարգսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Ազատ Գասպարյան, Լևոն Անանյան, Մարկ Սաղաթելյան, Երվանդ Ենգիբարյան, Արմեն Դիվանյան և այլք) հիշատակին:
Քայլերթը կսկսվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից և կշարունակվի դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Երթին կմասնակցեն ուսանողներ, քաղաքական և մշակութային գործիչներ:

Դիտվել է՝ 2387

Մեկնաբանություններ