ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մարգարետ Թետչեր. Ինչպես անցկացնել արձակուրդը

Մարգարետ Թետչեր. Ինչպես անցկացնել արձակուրդը
04.01.2014 | 17:21

Մեծ Բրիտանիայում երեսուն տարի հետո գաղտնազերծել են նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի աշխատանքային օրացույցը: 1984-ին վարչապետը 118 անգամ եղել է վարսավիրի մոտ: Մեծ յոթնյակի հունիսյան հանդիպման ժամանակ նա հինգ օր անընդմեջ է դիմել վարսավիրի ծառայություններին՝ անթերի տեսք ունենալու համար:
Մեծ Բրիտանիայի միակ կին վարչապետի աշխատակարգը վկայում է նրա բացառիկ աշխատունակությունը: Ավստրիայում ու Շվեյցարիայում ամառային արձակուրդի երկուսուկես շաբաթում նա հանդիպել է Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլի, Ավստրիայի կանցլեր Ֆրեդ Զինովացի, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Կուրտ Վալտհայմի և Շվեյցարիայի նախագահի հետ: Հասցրել է ներկա լինել բանկիրների ճաշկերույթին և եղել է տեղի ֆաբրիկայում: Միայն չորս օր նա տրամադրել է հանգստին:

Դիտվել է՝ 2513

Մեկնաբանություններ