Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ռուսները դարձյալ երրորդն են

Ռուսները դարձյալ երրորդն են
06.01.2014 | 16:37

Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնությունում երրորդ տեղի համար մրցավեճում Ռուսաստանի ընտրանին 2:1 հաշվով պարտության մատնեց կանադացիներին ու տիրացավ բրոնզե մեդալներին: Նրանց հաղթած շվեդները գլխավոր եզրափակչի հիմնական ժամանակահատվածում կարողացան ֆինների հետ խաղում լիկվիդացնել երկու տափօղակի առավելությունը, սակայն լրացուցիչ խաղակեսն ամեն ինչ դրեց իր տեղը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ