Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ես Սերժի դեմ դուրս չեմ գա»

«Ես Սերժի դեմ դուրս չեմ գա»
21.01.2014 | 01:25

Յուրայինների նեղ շրջանակում օրերս Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինքը երբեք Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա (էնքա՜ն մեծ ճամփա են անցել միասին), ու բացատրել է նույն յուրայիններին, որ միևնույն ժամանակ ինքը որևէ մեկին երբեք թույլ չի տա իր արածը սևացնել, ապա հավելել է, որ բացարձակապես չի ցանկանում վերադառնալ մեծ քաղաքականություն:
Այնուհանդերձ, նույն շրջանակները կարծում են, որ նա ցանկանում է վերադառնալ, սակայն վերջին շրջանում ՀՀԿ-ի և Քոչարյանի միջև ծավալված լեզվակռիվն ու դրա արձագանքները շատ են հիասթափեցրել էքսնախագահին. նման կտրուկ հակադարձում նա չէր սպասում իր նախկին թիմակիցներից։ «Քոչարյանն անցնող վեց տարիների ընթացքում այդպես էլ չի պատկերացնում, որ այլևս նախագահ չէ, և բոլոր նախկին ենթականերին վերաբերվում է նախկին չափանիշներով, որ նրանք ձիու վրա են, Աստծուն են մոռանում, ձիուց իջնում են` ձիուն. հիմնական թյուրըմբռնումն այստեղ է»,- ասաց «յուրայիններից» մեկը, որը, սակայն թեականություն դրսևորեց նաև Քոչարյանի` «Սերժի դեմ դուրս չգալու» առնչությամբ. «Դե հիմա, որ տեսավ` էն չի, կարող է և իրեն հատուկ կտրուկ ձևով վա-բանկ գնալ, և իր վերադառնալու հարցը չորով դնել. առայժմ մտածում է` կպայմանավորվեն»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ