Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Բորուսիան» համալրում կունենա

«Բորուսիան» համալրում կունենա
21.01.2014 | 12:14

Նոր մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիան» կունենա նոր համալրում: Ակումբը չորս տարով պայմանագիր է կնքել «Սանդերլենդի» քսաներկուամյա կորեացի հարձակվող Չժի Դոն Վոնի հետ: «Դոն Վոնը ֆուտբոլիստ է, ով կարող է խաղալ հարձակման գծի տարբեր դիրքերում: Մենք գոհ ենք, որ կարողացանք պայմանագիր կնքել այդ տաղանդավոր մարզիկի հետ: Ընդ որում` նա մեզ բաժին է հասել անվճար»,- հայտարարել է ակումբի մարզական տնօրեն Միխաել Ցորկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ