Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Կաթի չարաշահումը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան

Կաթի չարաշահումը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան
29.01.2014 | 16:33

Թեև շատ փորձագետներ խորհուրդ են տալիս մեծ քանակությամբ կաթ խմել, քանի որ այն օգտակար է մարդու առողջության համար, սակայն Շվեդիայի գիտնականները կարծում են, որ կաթի օգտագործումը ոչ միայն բացասաբար է ազդում առողջության վրա, այլև կարող է հանգեցնել վաղաժամ մահվան:

Փորձագետները խորհուրդ են տալիս չչարաշահել այդ ըմպելիքի սպառումը, քանի որ կաթը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում: Հակառակ դեպքում օրգանիզմում կհավաքվի չյուրացված կալցիումը, ինչը կհանգեցնի սրտանոթային համակարգի խանգարումների: Անոթներում արյան ճնշման մեծացումը խանգարում է արյան հոսքին, ինչն էլ իր հերթին կարող է առաջացնել լուրջ հիվանդություններ: Եթե օրգանիզմում կալցիումի ընդունումը օրական անցնում է 1,5 հազար միլիգրամը, ապա մեծանում է սրտանոթային հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգը: Օրգանիզմում կալցիումի ավելցուկից տուժում են երիկամները, դա էլ, հետևաբար, հանգեցնում է երիկամներում քարերի գոյացությանը:

Ըստ շվեդ գիտնականների, օրվա ընթացքում կարելի է խմել 2 բաժակից ոչ ավելի կաթ: Այս կաթնամթերքի սիրահարները կարող են չհրաժարվել սիրած ըմպելիքից , պարզապես նրանց խորհուրդ է տրվում ընդունել D վիտամին, որը օգնում է կալցիումի ավելի լավ կլանմանը: Կարևոր է նաև սննդում ընդգրկել միս, սունկ, ձու և ձուկ մթերքները:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ