Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
04.02.2014 | 13:23

Փետրվարի 4-ին աշխարհը նշում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը։ Օրվա նպատակն է բարձրաձայնել քաղցկեղի դեմ պայքարում առկա խնդիրները և հասարակության, քաղաքական գործիչների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել քաղցկեղի կանխարգելման և բուժման արդյունավետության բարձրացման կարևորության վրա:
Այս տարվա «Մերկացնենք սուտը» նշանաբանի ներքո ակնհայտ կդառնան շրջանառող առասպելներն ու ապատեղեկատվությունը, որոնց պատճառով նվազում է քաղցկեղի բուժման արդյունավետությունը, ինչն էլ խոչընդոտում է կանխարգելումը: Թերևս կարևոր է արմատախիլ անել քաղցկեղի անկանխելիության և անբուժելիության վերաբերյալ համընդհանուր տեսակետը: Յուրաքանչյուրս՝ որպես մեր առողջության և դրա պահպանման համար պատասխանատու, պետք է գիտակցենք առողջ ապրելակերպի ու վատ սովորույթների բացառման անհրաժեշտությունը: Քաղցկեղի զարգացման դեպքում հատկապես կարևոր է ծխախոտի օգտագործումից խուսափելը, ինչպես նաև մեր օրգանիզմի կողմից ահազանգերի ձևով մեզ հասնող ախտանշանների դեպքում հնարավորինս վաղ բժշկի դիմելու գիտակցումը: Այս դեպքում հիվանդության վաղ հայտնաբերումը բուժման արդյունավետության գրավականն է:

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ