ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Հնդկաստանում արտադրվող դեղերի 20 տոկոսը կեղծ է

Հնդկաստանում արտադրվող դեղերի 20 տոկոսը կեղծ է
22.02.2014 | 23:40

Ամերիկյան կարգավորիչ մարմինները կասկած են հայտնում հնդկական դեղերի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ՝ գրում է meddaily.ru-ն: Հնդկական ընկերությունները կեղծում են դեղամիջոցների թեստավորման արդյունքները և վաճառում: Չինովնիկները արգելանք են սահմանել մի քանի դեղամիջոցների վրա, որոնք վաճառվել են իբրև Cipro հակաբիոտիկ, Neurontin ցավազրկող: Արգելանքի տակ հայտնված դեղամիջոցներից է նաև Accutane-ը: Հնդկաստանն ապահովում է ԱՄՆ շուկայի դեղատոմսով դուրս գրվող ջեներիկների և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղորայքի ավելի քան 40 տոկոսը: Ստուգվել են 100 հնդկական ընկերություններ: Բավականին տուժել է դեղագործական հսկա Ranbaxy ընկերությունը, որ անցած տարի 500 մլն դոլարի տուգանք էր վճարել: Հնդկաստանը տարեկան 15 մլրդ դոլարի դեղորայք է արտահանում, սակայն վիճակը կարող է փոխվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հնդկաստանում արտադրվող դեղորայքի 20 տոկոսը կեղծ է, և այդ մասին գիտեն բոլորը:

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ