ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ոչինչ չասող պատասխաններ

Ոչինչ չասող պատասխաններ
26.02.2014 | 17:27

«Այստեղ հսկայական կոռուպցիա կա»,-այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով արագաչափերին և տեսախցիկներին, ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` վստահեցնելով, որ ինքն անձամբ հետաքննություն է իրականացնելու: Արդարադատության նախարարի պատասխանը չգոհացրեց պատգամավորին, և նա իր գլխավոր հարցին, թե այդ ամենից որքան շահույթ է ստացել Սերժ Սարգսյանի եղբայրը, պատասխան չստացավ նախարարից: «Ես էլ հարցնում եմ` Դուք ինչքա՞ն շահույթ ունեք: Ես չգիտեմ»,-Փաշինյանի «գլխավոր» հարցին այսպիսի պատասխան տվեց Հրայր Թովմասյանը:

Հրանտ Բագրատյանն էլ անդրադարձավ «Արմավիային» և ասաց, որ բոլորի աչքի առաջ տեղի է ունեցել հանցագործություն, իսկ այդ ընթացքում ինչ էր անում ֆինանսների նախարարը: «Ի՞նչ էիք անում, երբ հազարավոր մարդիկ այնտեղ աշխատավարձ չէին ստանում»,- հարցրեց պատգամավորը: Ընկերությունը հայտնվել է վատ ֆինանսական վիճակում՝ փաստեց ֆինանսների նախարարը և ներկայացրեց, թե ինչի առաջ է կանգնել ընկերությունը: «Այդպես լինում է սնանկացումը»,- ասաց նախարարը, ինչից հետո Բագրատյանը վերստին կրկնեց իր հարցը` ի՞նչ էիք անում Դուք: «Աշխատակիցների առումով միշտ էլ արձագանք եղել է»,- հնչեց ոչինչ չասող պատասխանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ