Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Քնեք 8-9 ժամ, ապրեք առողջ

Քնեք 8-9 ժամ, ապրեք առողջ
06.03.2014 | 17:46

Անշուշտ, բոլորդ էլ գիտեք, որ գիշերային կարճատև և ոչ առողջ քունը 50 %-ով բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների հավանականությունը: Աշխարհի առաջավոր սրտաբաններին դեռևս հայտնի չէ, թե ո՞ր կապով են միանում կարճատև քունն ու սրտանոթային հիվանդությունները, սակայն մի բան հաստատ է` 5-6-ժամյա քունը բացասաբար է անդրադառնում սրտի վրա, առաջացնում է բարձր զարկերակային ճնշում, արյան մեջ բարձր շաքարի քանակ և, վերջապես, սրտային անբավարարություն:

Գիտնականները քունն ասոցացնում են զարկերակներում կալցիումի կուտակման հետ, իսկ կալցիումը սրտի կաթված առաջացնող մեխանիզմի բաղկացուցիչ տարր է: Գիշերվա ընթացքում նույնիսկ 1 ժամ սովորականից (նորմա` 8-9 ժամ) քիչ քնելը (6-7 ժամ) մեծացնում է կալցիֆիկացիայի ռիսկը մոտավորապես 33 %-ով: 6-ժամյա քնային ռեժիմին վարժված մարդիկ ունենում են բարձր ճնշում և սրտի անկանոն զարկեր, իսկ 6 ժամից էլ քիչ քնողները, որպես կանոն, ունենում են նյարդային համակարգի ախտահարումներ, ընդհուպ մինչև նոպաներ: Եթե նույնիսկ գիշերվա ընթացքում քնել եք 6 կամ 6-ից քիչ, ապա կարելի է լրացնել ցերեկվա հանգիստ քնով, սակայն սա անարդյունավետ է ամենօրյա քիչ գիշերվա քուն ունեցողների համար: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ քնի ավելցուկը ևս վտանգավոր է և առաջացնում է նույնքան բարդություններ, որքան քիչ և ոչ առողջ քունը: Ապրեք առողջ և ունեցեք ստաբիլ` 8-9 ժամյա առողջ քուն:


Հովհաննես ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ
«Առողջ սիրտ» կայքէջի հիմնադիր

Դիտվել է՝ 2624

Մեկնաբանություններ