Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Վերագրում են Քեսաբի դեպքերին

Վերագրում են Քեսաբի դեպքերին
31.03.2014 | 16:36

Քեսաբի դեպքերը մեծ արձագանք են գտել սոցցանցերում: Այն, ինչ կատարվում է այսօր Facebook-ում, կարելի՞ է որակել տեղեկատվական պայքար:

«Վտանգավոր զարգացումներ են ընթանում, մեծ թվով ապատեղեկատվություն է տարածվում,- մեզ հետ զրույցում ասաց մեդիա փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:- Դաժան սպանությունների բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր են տեղադրվում սոցցանցերում` վերագրելով Քեսաբի դեպքերին, թեև զոհերի վերաբերյալ տեղեկություն չկա: Եվ ակնհայտ է, որ երրորդ երկրներն արդեն սկսել են շահարկել հարցն՝ իրենց քաղաքական շահերից ելնելով»:
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, ճիշտ չէ նաև Քեսաբում կատարվածը ցեղասպանություն որակելը, դա իր հերթին արժեզրկում է այդ հասկացությունը:
Ինչո՞ւ են մեր օգտատերերը չճշտված տեղեկություններ տարածում: Զրուցակիցս նկատում է, որ մարդիկ զգացմունքային մոտեցում են ցուցաբերում, հասարակ մարդը չի ստուգում, իսկ զլմները, որոնց պարտականությունն է ճշտված տեղեկատվություն տարածելը, նույնպես առանց քննելու տեղադրում են սպանությունների մասին նյութերը:

Անդրադառնալով մեր «Ինչպիսի՞ն պետք է լինի տեղեկատվական պայքարը» հարցին, մեդիա փորձագետը պատասխանեց. «Պետք է ճշտված տեղեկություն տարածել: Ամեն անճշտություն հետագայում կթուլացնի մեր դիրքերը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ