Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Այդ մարդկանց չեմ ճանաչում այնքան, որ կարողանամ որևէ բան ասել»

«Այդ մարդկանց չեմ ճանաչում այնքան, որ կարողանամ որևէ բան ասել»
05.04.2014 | 15:35

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը: Նախընտրական փուլն ուղեկցվում էր իրարամերժ կարծիքներով, ստորագրահավաքով:

Նախընտրելի թվացող թեկնածուն` Բարսեղ Թումանյանը, դուրս մնաց մրցույթից: Գեղամ Գրիգորյանը, ում օպերայի թատրոնի արտիստները ցանկանում էին վերականգնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, հանձնաժողովի կազմում էր: Գեղամ Գրիգորյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Մրցութային հանձաժողովի անդամ, վաստակավոր արտիստ, Օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը հրաժարվեց որևէ կարծիք ասել մրցույթի մասին: Բարսեղ Թումանյանը մրցույթը բնորոշել էր ոչ մասնագիտական: Դուրգարյանից հետաքրքվեցինք՝ մրցույթի օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ նո՞ւյնպես գնահատական չունի:
«Ես չեմ ուզում կարծիք հայտնել, թող Բարսեղ Թումանյանը պատասխանի, ես ինչ ասեմ, նա մեծ երգիչ է և իրավունք ունի կարծիք հայտնելու»` եղավ պատասխանը: Հաղթող թեկնածուների մասին էլ գնահատական չհնչեց: Զրուցակիցս ասաց, որ այդ մարդկանց չի ճանաչում այնքան, որ կարողանա որև բան ասել:
Հավանաբար, մինչև ղեկավարելու ժամը չգա, չենք կարող հասկանալ, ինչն ինչ է:
Հավելենք, որ բողոքի բացակայության դեպքում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ համապատասխան հանձնաժողովից ստացված եզրակացությունը կներկայացվի նախարարին և եռօրյա ժամկետում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կկնքվի աշխատանքային պայմանագիր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ