ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ադրբեջանը և Թուրքիան գազամուղ կկառուցեն դեպի Եվրոպա

Ադրբեջանը և Թուրքիան գազամուղ կկառուցեն դեպի Եվրոպա
06.04.2014 | 13:01

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են աշխուժացնել դեպի ԵՄ գազամուղի շինարարությունը: «Տրանս-Անատոլիա» գազամուղը Կասպից ծովից ադրբեջանական գազը Թուրքիայով կհասցնի ԵՄ-ի սպառողներին: Ալիևն ասել է, թե մոտակա 7-8 տարիներին Ադրբեջանը Թուրքիայի տնտեսության մեջ կներդնի 20 մլրդ դոլար:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ