ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Լիվերպուլը» մոտ է չեմպիոնությանը

«Լիվերպուլը» մոտ է չեմպիոնությանը
21.04.2014 | 21:14

Անգլիական պրեմիեր լիգայում չեմպիոնական լուրջ հայտ ներկայացրեց «Լիվերպուլը»՝ արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասնելով «Նորվիչի» նկատմամբ: Մերսիսայդցիներն այժմ հինգ միավորով գերազանցում են Լոնդոնի «Չելսիին»: Ապրիլի 27-ին վերջինիս նկատմամբ տոնելիք հաղթանակը լիվերպուլցիների առաջ ուղիղ կբացի ոսկե մեդալներ տանող ճանապարհը: Հանդիպման ժամանակ կրկին աչքի է ընկել թիմի ու առաջնության լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը: Այժմ նրա անվան դիմաց գրանցված է երեսուն գնդակ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ