ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Դավիթ Մանուկյանի անհատական ցուցահանդես-շարքը

Դավիթ Մանուկյանի անհատական ցուցահանդես-շարքը
23.05.2014 | 11:27

«Մոսկվա» կինոթատրոնում բացվել է ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

Երիտասարդ նկարիչն իր անհատական ցուցահանդես-շարքի ցուցադրումը սկսել է ծննդավայրից` Ալավերդի քաղաքից, ապա ներկայացրել է Վանաձորում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ երևանյան ցուցադրումից հետո, աջակցի` «Վալեքս գրուպի» առաջարկով աշխատանքները կցուցադրի նաև Թեղուտում:
Ներկայացված է 37 աշխատանք, որոնց մեծ մասը ստեղծել է ուսանողական տարիներին: Նկարներն անվերնագիր են: Հիմնականում Լոռվա մարզի բնանկարներ են, ունի նաև Կիևում արված էտյուդներ:
«Ժամանակ առ ժամանակ մտքովս անցում է շարունակել ուսումս, թեպետ չեմ շարունակի, կփորձեմ ինքս փորփրել, գտնել, համենայն դեպս նկարելը չեմ թողնի,-ասաց Դավիթ Մանուկյանը:- Նկարում եմ այն, ինչ տեսնում եմ, ինչ դուր է գալիս, կյանքի մութ կողմերը, խնդիրները չեմ արտացոլում կտավներում»:
Դավիթ Մանուկյանը մասնակցել է նաև խմբակային ցուցահանդեսների: Հայրենի քաղաքից հեռանալ չի ուզում: Ասում է, որ ստեղծագործելու համար Ալավերդին նպաստավոր է, սնունդ ես ստանում բնաշխարհից: Սակայն լուրջ խնդիր է արվեստանոցի, առհասարակ մշակութային օջախների, ակտիվ մշակութային կյանքի բացակայությունը:

«Երիտասարդ նկարիչ է, դրականն այն է, որ ավարտելուց հետո չի դադարել ստեղծագործելը: ՈՒսանողական շրջանը շարունակվում է, բայց նկարներ կան, որ հիմք են տալիս ենթադրելու, որ կարելի է զարգացնել,- կարծիք հայտնեց նկարիչ ԿԱՄՍԱՐԸ:- Համարձակությունը լավ բան է, ինչ-որ բաներ է փորձում անել: Արվեստի իզմ-ն էլ տվյալ դեպքում կապ չունի, պիտի փորձի գտնել իրեն որևէ տեսակի մեջ ու այդ տեսակը զարգացնի»: Նկարիչը նշեց նաև, որ մեր ժամանակի մեջ, եթե կան երիտասարդներ, որ փորձում են արվեստին նվիրվել, դա շատ գովելի է, պետք է գնահատել ու ոգևորել, որ իրենք աշխատեն:
Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ նկարիչը երիտասարդ է, բայց խոստումնալից, ինչի մասին վկայում են առանձին նկարներ. «Մենք գործ ունեք նկարչի հետ, որը, լինելով 24 տարեկան, եկել է մեզ մոտ ասելիքով, որը գուցե դեռ ամբողջացած չէ: Ապագա ունեցող հեղինակ է: Հաջողված են հատկապես բնանկարային լուծումները»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1432

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ