Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արսեն Ավակով. «Հակաահաբեկչական գործողությունն ՈՒկրաինայի արևելքում կդադարեցվի, երբ ռուս վարձկանները հեռանան»

Արսեն Ավակով. «Հակաահաբեկչական գործողությունն ՈՒկրաինայի արևելքում կդադարեցվի, երբ ռուս վարձկանները հեռանան»
26.05.2014 | 11:41

ՈՒկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, պատասխանելով ռուսական հեռուստաալիքի թղթակցի հարցին, թե երբ են մտադիր դադարեցնել հակաահաբեկչական գործողություններն արևելքում, ասել է. «Այն րոպեին, երբ այնտեղից դուրս կգան ռուս վարձկանները»: Այդ մասին Արսեն Ավակովը գրել է ֆեյսբուքի իր էջում` հավելելով, որ Լուգանսկի հյուսիսում գործող հակաահաբեկչական խմբերը Նովոայդարի շրջանում զենքով գրոհել են 263-րդ ընտրատեղամասի վրա: «Հակաահաբեկչական ստորաբաժանումը ժամանակին է արձագանքել: Երկու ահաբեկիչ ոչնչացվել է, 14-ը` ձերբակալվել, մյուսները թաքնվել են: Մեր կողմից երեք անձ թեթևակի վնասվածքներ է ստացել»,- գրառել է Ավակովը: «Ռուս քաղաքացիները` զենքը ձեռքներին գրոհել են ՈՒկրաինայի նախագահի ընտրությունների քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը… պուտինյան Ռուսաստանի ագրեսիայի հերթական դրսևորում»,- հավելել է Ավակովը:

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ