ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Սոցփաթեթի շահառուների համար բուժօգնություն ստանալու կարգը հեշտացվել է

Սոցփաթեթի շահառուների համար բուժօգնություն ստանալու կարգը հեշտացվել է
04.06.2014 | 00:01

ՀՀ կառավարության կողմից 2013 թվականի վերջին ընդունված որոշման համաձայն` սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը:

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման մանրամասները` ՀՀ ԱՆ աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը հայտնեց, որ սոցիալական փաթեթի շահառուները շարունակելու են օգտվել նույն ծառայություններից, նույն սոցիալական փաթեթի շրջանակում, սակայն այդ գործընթացի կազմակերպումը և հետագա ծախսերի փոխհատուցումը իրականացվելու է առողջապահության նախարարության միջոցով:
«2014-ն անցումային տարի է սոցիալական փաթեթի համար: Ներկա փուլում կան բազմաթիվ շահառուներ, ովքեր պայմանագրեր ունեն ապահովագրական ընկերությունների հետ, և որոնք շարունակելու են գործել մինչև ժամկետի ավարտը: Այն պահից սկսած, երբ շահառուն դադարում է ունանալ գործող պայմանագիր, այսինքն` լրանում է տվյալ պայմանագրի ժամկետը` բուժօգնության կազմակերպման ընթացքը կիրականացնի առողջապահության նախարարությունը»,- պարզաբանեց Ծատուրյանը:
Նրա խոսքով` արդեն 2015 թվականից բոլոր շահառուների սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչի իրականացումն իր վրա կվերցնի առողջապահության նախարարությունը:
«Սոցփաթեթը չի փոխվում, ծառայությունները նույնն են, սակայն անցումով ավելի ընդլայնվում է շահառուների կողմից ընտրվող բժշկական կազմակերպությունների ցանկը»,- ընդգծեց ՊԱԳ-ի տնօրենը:
Ի տարբերություն մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով նախկինում ծրագրի իրականացման, երբ շահառուները, որպես կանոն, ուղղորդվում էին սահմանափակ թվով բժշկական կազմակերպություններ՝ առողջապահության նախարարությունը ծրագրի շրջանակներում պայմանագրեր է կնքել պետական պատվեր իրականացնող շուրջ 100 հիվանդանոցի հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում, ինչը զգալիորեն ընդլայնում է սոցփաթեթի շահառուների ընտրության հնարավորությունը:
Համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին, և այդ իրավունքը երաշխավորվելու է նաև սոցփաթեթի շահառուներին ուղեգրեր տրամադրելու ընթացքում: Բացի այդ, սոցփաթեթի առողջապահական փաթեթի տրամադրման, ցուցաբերված ծառայությունների որակի վերահսկողության նպատակով առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է նոր բաժին՝ բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման համար:
Մինչ հավաստագրերի տպագրությունը և լիարժեք բաշխումը շահառուն անհրաժեշտության դեպքում կարող է դիմել բժշկական կազմակերպություն` ներկայացնելով աշխատավայրից տեղեկանք սոցիալական փաթեթի շահառու լինելու վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու համար շահառուները պետք է բժշկական կազմակերպություն ներկայացնեն նաև ուղեգիր՝ համաձայն որոշման հավելված 1-ով հաստատված N 1 ձևի (որը տրվում է տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից):
«Քաղաքացին կարող է դիմել իրեն սպասարկող տարածքային բուժհաստատություն և ստանալ ուղեգիր: Ուղեգրման մեխանիզմի կարգը երաշխիք է, որ տվյալ մարդը չի կարող բուժում ստանալ ամբուլատոր պոլիկլինիկական պայմաններում»,- հավելեց Ծատուրյանը:

Դիտվել է՝ 3443

Մեկնաբանություններ

ը »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն