Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«ԱԺ-ն ռեստորան չէ, գիշերային ակումբ չէ, որոշակի նորմեր պետք է գործեն` այդ «վայրերից» տարբերվելու համար»

«ԱԺ-ն ռեստորան չէ, գիշերային ակումբ չէ,  որոշակի նորմեր պետք է  գործեն` այդ «վայրերից» տարբերվելու համար»
17.06.2014 | 00:03

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ (ԱԺ աշխատակազմի ղեկավար)


-Ինչպե՞ս է իրեն զգում Հրայր Թովմասյանը ռինգի հակառակ կողմում:
-Մի երկու օր առաջ էստեղ մի քննարկում էր, որտեղ կառավարության հասցեին մի նախադասություն հնչեց, սկսեցի մտքիս մեջ պատասխանել դրան… անշուշտ, դեռ իներցիան կա` ինստիտուցիոնալ մոտեցման առումով, հետո կատակով մոտեցա վարչապետին, ասացի` նայեք, եթե հարկ կա, կարող եմ պատասխանել:
-Իսկ վարչապե՞տը:
-(Ծիծաղում է):
-Չուզե՛ց: Ասա՞ց` հազիվ ենք պրծել խելք ունեցողներից: Այնուհանդերձ, Դո՞ւք իմ հարցին չպատասխանեցիք, ինչպես եք Ձեզ զգում այստեղ. քիչ առաջ Ձեր ասածից կարո՞ղ ենք հասկանալ, որ ոչ այնքան լավ:
-Ոչ, չեք կարող. երեսունվեց ու վեց ջերմությունս է, հարյուր քսան-ութսուն զարկերակային ճնշումս:
-Հոգու ջերմության մասին էր իմ հարցը:
-Դա չի չափվում. ուրիշ հարց:
-Բա Ֆրոյդը չի ասե՞լ…
-Չէ՛, չի ասել, ԱԺ-ին վերաբերող հարց տուր:
-Եվ այնուհանդերձ` Ֆրոյդը «կարգին տղա» է: Ի դեպ, Դուք բավականին երիտասարդացել եք, էն ժամանակ չինովնիկական-նախարարական մի բան կար Ձեր մեջ, հիմա չկա:
-Պրոբլեմները` կառավարությունում և այստեղ բավականին տարբեր են. խնդիրների ծավալը, պահանջվող ժամանակը` նույնպես:
-Երբևէ կմտածեի՞ք, որ կնստեք այստեղ ու «կաշխատակազմեցնեք» Ազգային ժողովը:
-Հինգերորդ դասարանում, երբ շարադրություն էինք գրում` ինչ եմ ուզում դառնալ, հաստատ չեմ գրել` ԱԺ աշխատակազմի ղեկավար:
-Ի՞նչ եք գրել:
-Գրել եմ՝ իրավաբան:
-Օհո՜, ԱԺ աշխատակազմի ղեկավար «լինել պայծառատե՜ս»: Ի՞նչ փուլ է սա Ձեր կյանքում:
-Հերթական:
-Բայց և Ձեր` իրավաբանի մասնագիտությունը Ձեզ շատ պետք չի գալու, էստեղ շատ ավելի պիտո է մարդկային-տնտեսական հարաբերությունների տիրապետումը:
-Իսկ ինչ-որ մեկը հակառա՞կն է ասել, որ ես չեմ տիրապետում մարդկային հարաբերությունների արվեստին:
-Ո՛չ, իմ կարծիքով, այդ ընկեր դաշնակցականները չեն տիրապետում «դրան». սա` կատակի կարգով: Ի՞նչ է ձեզ այստեղ խանգարում, Դուք մտաք ԱԺ ու ասացիք` սա ես կուղղեմ:
-Չեմ սևեռվել որևէ բանի վրա. ամեն բան` հերթո՜վ:
-Ասում են` որոշել եք դրես-կոդ ներդնել: Հա էլի` ԲՀԿ-ի դռների մոտ հանդիպող երկարոտն «երազանքների փերիները» շատ են պատգամավորներին շեղում, և ինչու միայն, ԱԺ ընդմիջումներին այնպիսի տպավորություն է, թե պատգամավորների օգնականուհիները կաստինգի են ելել:
-Գիտեք, ես չեմ կարծում, որ դա պետք է ինչ-որ իրավական ակտով կարգավորվի, բայց մյուս կողմից էլ, այո, ԱԺ-ն ռեստորան չէ, բնականաբար նաև գիշերային ակումբ չէ, նաև պուրակ չէ, և կարծում եմ՝ որոշակի նորմեր պետք է գործեն` այդ «վայրերից» որոշակիորեն տարբերվելու համար:
-Գիտեք, տարիներ առաջ նման մի փորձ ևս եղավ, սակայն մեկ-երկու ամիս հետո կաստինգը շարունակվեց` շատ ավելի հետաքրքիր ու գունեղ:
-Ես չասացի` ինչ-որ բան անելու եմ անպայման, ես ասացի` ինչ եմ մտածում այդ մասին:
-Եվ վերջին հարց. ինչին եք ամենից շատ կարոտում կառավարությունում:
-Օ՜, չեմ հասցնում։ Հինգշաբթի օրերն այնտեղ եմ լինում, կարոտել չեմ հասցնում:
-Ձեր գործն էլ գործ չէ. երկու կողմից` ռինգի հակառակ կողմերում…
-…:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ