ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ոնց կասեք

Ոնց կասեք
17.06.2014 | 00:07

Որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգում ` ԱԺ-ո՞ւմ, թե՞ կառավարությունում՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գուրգեն Դումանյանին: «Ես ամեն տեղ էլ ինձ շատ լավ եմ զգում»,- ասաց նա: Չէ, ասում են` կառավարությունում ավելի դժվար է, բացի «քաղաքական ազատությունների» խնդրից, կառավարության «միկոյանական» բարձր առաստաղները 37 թ. զգացողություն են առաջացնում, ճնշում են այդ «բարձրությունները», «փոքրացնում» մարդուն, ու մարդն իրեն հոգեբանորեն շատ վատ է զգում: «Չէ, հլը չեմ զգացել, չեմ ճնշվել»: Կարո՞ղ է զգայարանների հետ կապված խնդիր ունեք: «Չգիտեմ, չեմ կարծում, մինչև հիմա չեմ ունեցել, սրանից հետո` չգիտեմ»: Չգնա՞նք բժիշկ հայրիկի մոտ ստուգման` զգայարանների հետ կապված։ «Դե, որ խնդիր չկա, ինչո՞ւ իզուր գնանք»,- ասաց:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ