Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Պիկասո՝ Պիկասոյի տակ

Պիկասո՝ Պիկասոյի տակ
20.06.2014 | 12:54

Ինֆրակարմիր ճառագայթով ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Պաբլո Պիկասոյի «Կապույտ սենյակ» կտավը (1901 թ.), երբ նրա գունապնակում գերիշխում էր երկնագույնը՝ տարբեր երանգներով, թաքցնում է տղամարդու պատկեր՝ թիթեռնիկով ու կոստյումով՝ գլուխը բազկին հենած: Թաքնված կտավը վերարտադրելու համար Ֆիլիպսի հավաքածուի, Ազգային գեղարվեստական պատկերասրահի, Կորնուելի համալսարանի և Դելավեր նահանգի Վինտերտուրա թանգարանի փորձագետները աշխատել են հինգ տարի՝ 2008 թվականից, երբ առաջին անգամ հայտնվեց մորուքավոր դեմքը՝ հենված երեք մատանի կրող ձեռքին: Հիմա փորձում են պարզել՝ ո՞վ է պատկերված տղամարդը: Ենթադրությունները երկուսն են՝ կամ ինքնադիմանկար է, կամ՝ Փարիզում պատկերասրահի տիրոջ՝ Ամբրոզո Վիյարի դիմանկարն է, որ առաջին անգամ՝ 1901-ին, ներկայացրել է Պիկասոյի կտավները: Ենթադրությունը, որ «Կապույտ սենյակը» ևս մեկ կտավ է թաքցնում, առաջին անգամ հնչել է 1954-ին, երբ Ֆիլիպսի հավաքածուի փորձագետներից մեկը ուշադրություն էր դարձրել անսովոր վրձնարվածներին, սակայն մինչև 1990-ական թթ. փորձագետները օգտագործում էին ռենտգենը և չէին ստանում հստակ պատկեր:
«Հենց նոր գաղափար էր հայտնվում, նա վրձինը ձեռքն էր առնում, բայց չէր կարող իրեն թույլ տալ ամեն անգամ նոր քաթան գնել՝ կտավի համար: Երբեմն նա նկարում էր ստվարաթղթի վրա, որովհետև քաթանը շատ ավելի թանկ էր»՝ կտավը կտավի վրա նկարելու հնարավոր պատճառը բացատրել է Ֆիլիպսի հավաքածուի փորձագետ Պատրիցիա Ֆավերոն: Նախկինում ևս Պաբլո Պիկասոյի հայտնի կտավների տակ հայտնաբերվել են ուրիշ կտավներ:

Դիտվել է՝ 3211

Մեկնաբանություններ