Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Երեկոյին ներկա է լինելու քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

Երեկոյին ներկա է լինելու քանդակագործ Արտո Չաքմաքչյանը
29.06.2014 | 13:14

«Հայ-արտ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ` հունիսի 30-ին՝ ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Ռիտա Շառոյանի «Խոսիր ինձ հետ» հեղինակային ֆիլմաշարի «Քայլող մարդը» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը նվիրվում է քանդակագործ Արտո Չաքմաքչյանին:
Արտո Չաքմաքչյանի (իսկական անունը՝ Հարություն, 1933 թ., Կահիրե, Եգիպտոս) ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ է: 1960- ական թթ. առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը (Մոր, Կոստան Զարյանի (երկուսն էլ՝ բրոնզ), Առնո Բաբաջանյանի (երանգավորված գիպս), Կոմիտասի (1969, բրոնզ) դիմաքանդակները, «Ազատություն» (1973, հրակավ) հորինվածքը)։ Նրա գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:
«Հայ-արտ» մշակութային կենտրոնից տեղեկացնում են, որ քանդակագործը ներկա է լինելու երեկոյին:

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ