ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Մոխրացած աստուածաշունչեր, մոխրացած դաշնամուր, ամենուրեք մոխրակոյտեր են»

«Մոխրացած աստուածաշունչեր, մոխրացած դաշնամուր, ամենուրեք մոխրակոյտեր են»
29.06.2014 | 13:14

Ինչպիսի՞ն է իրավիճակը ազատագրված Քեսաբում, վտանգներից զե՞րծ են հայրենադարձ քեսաբցիները, հնարավո՞ր է նոր կյանքի մասին խոսել: irates.am-ի հարցերին պատասխանում է սիրիահայ գրող ՄԱՐԻԱՆԱ ՊԷՐԹԻԶԼԵԱՆ ՂԱԶԱՐԵԱՆԸ:

Երկու աղբիւրի «էքիզօլուխ» մեր տան կից, տեղի ունեցած են ամենաթեժ մարտերը, շրջակայ տարածքը վերածելով՝ ահաբեկիչներու, պետական բանակի եւ կամաւորական խումբերու՝ բացօթեայ անթաղ գերեզմանոցներու: Ինչպէս շատ մը տուներու, նաեւ իմ տանս բոլոր թանկարժէք իրերը կողոպտուած են, գիրքերս պատռտուած, տեղ- տեղ հրկիզուած են իրերը, պատուհաններն ու դռները իրենց ծխնիներէն տեղահանուած․կառոյցը կողէն ռմբակոծուած եւ փամփշտահարուած։
Հոգեւոր հայրեր, միութենական պատասխանատուներ, Քէսապցի այրեր, գիւղացիներ, մտահոգ են դարձեալ դատարկ Քէսապի համար, որու վրայ այս վերջին երկու օրերը կրկին հրասանդեր կը տեղան։
Սակայն արագիլները կամաց- կամաց կը սկսին վերադառնալ իրենց պապենական բոյնը՝ հաւատքով, յոյսով եւ վերանորոգ կամքով։
Պետութիւնը կուպրով պատած է շրջակայ վնասուած մայրուղիները, ականազերծած է, ականապատուած դաշտերը, կը խոստանայ էլեկտրական ցանցը համալրել։ Ջուրի ցանցային մատակարարումը, ինչպէս ըսի, մեր տղաքը իրենց տքնաջան հետապնդումներով քայլ առ քայլ կը փորձեն կատարել, կեանք եւ աւիւն հասցնելու համար վիրաւոր եւ բզքտուած պատերազմի ճիրաններէն ազատագրուած քաղաքին․Քէսապցին նախապէս ալ կրցած էր յաղթահարել այս բոլորը եւ աւերակներէն կրկին վերածնած փիւնիկի նման։
Բազմաբեղուն եւ սրտաճմլիկ պատմութիւններ կան, կողոպուտի ենթարկուած եւ հրդեհուած տուներու: Պղծուած շիրիմներ, գերեզմանոց որոնց դաժանագոյնը անխնաօրէն հիմնահատակ հրկիզուած հայ Աւետարանական եկեղեցին եւ Մշակոյթի Միսաքեան տունն է: Եկեղեցւոյ վրայ մակագրուած է ՝ Ֆարուք անուանումը, պատերուն վրայ մնացած սեւ գործին մասնակից խմբաւորումներու ճիւաղային արձանագրութիւններն ու մակագրութիւնները։ Մոխրացած աստուածաշունչեր, մոխրացած դաշնամուր, ամենուրեք մոխրակոյտեր են: Բարի եւ հոգածու ձեռքերու կը կարօտի այս բոլորը որ բուժուի ամէն բան։
Առաքելական եւ Կաթողիկէ եկեղեցիներուն մէջ դարձեալ կողոպուտ, խորաններու քանդում, կահոյքի հրկիզում եւ շիրիմներու պղծութիւն․․․
Պապենական հողին վերադարձը թէեւ հրաշքի համազօր էր, սակայն կարելի չէ նկարագրել բնիկ քէսապցիին ցաւը: Հակառակ այս բոլորին, անկոտրում է քէսապցիին կամքը, քէսապցին ժամադրուած է իր հայրենակիցներուն հետ, Աստուածածնայ տաղաւարը, իր երկրին մէջ, հարազատներուն հետ միասնաբար տօնելու։ Ես եւս կը ժամադրուիմ անոնց հետ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. - Ամբողջական զրուցը Մարիանա Պէրթիզլեան Ղազարեանի հետ` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ