Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Իմ խոսքերն ուղղված են իշխանության հիմքերը խարխլելուն»

«Իմ խոսքերն ուղղված են իշխանության հիմքերը խարխլելուն»
09.07.2014 | 18:56

Ընդմիջումից հետո վերսկսված դատական նիստում անցյալ տարի` նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանը հանդես եկավ ընդարձակ ճառով, որում նա հիմնավորում էր, որ ինքն ու իր ընկերները պայքարի են դուրս եկել հանուն իրենց իրավունքների և արժանապատվության: Շանթ Հարությունյանն ասաց, որ իր խոսքերն ուղղված են իշխանության հիմքերը խարխլելուն, և խնդրեց ԶԼՄ-ներին, որ իր խոսքերը տպագրեն՝ առանց ժարգոնային մեջբերումների:

Նա հայտարարեց նաև, որ վարույթ իրականացնող մարմինը միտումնավոր կերպով չի ճանաչել իրենցից առգրավված առարկաների մի մասը, մասնավորապես՝ իր անչափահաս որդու լուսանկարչական ապարատն ու զրահաբաճկոնը:
Իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 11-ին, ժամը 12.00-ին:

Դիտվել է՝ 1968

Մեկնաբանություններ