ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վերադարձողների արժեքը՝ 1000 եվրո

Վերադարձողների արժեքը՝ 1000 եվրո
11.07.2014 | 12:48

Կառավարությունը փորձում է համոզել մեր հայրենակիցներին, որ վերադառնան հայրենիք: Երեկ գործադիրը հաստատեց յուրաքանչյուր վերադարձողին 1000 եվրո տրամադրելու մասին որոշումը, որն իրականացվելու է Նիդերլանդական թագավորության միջոցներով: Ընդհանուր առմամբ որքա՞ն է կազմվելու գումարը, և քանի՞ մարդ կարող է օգտվել ծրագրից։ «Դրամով այն կազմում է 68 մլն 264 հազար, եվրոյի վերածելով՝ այն կազմում է 129 հազար: Խոսքը վերաբերում է հարյուր վերադարձողին, յուրաքանչյուր վերադարձողի համար նախատեսված է աջակցություն 1000 եվրոյի շրջանակում: Ընդհանուր գումարից մի փոքր մաս կհատկացվի ծրագրի կազմակերպման, և մի փոքր էլ՝ գրասենյակի կահավորման համար»,-մեզ հետ ճեպազրույցում ասած միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը: Լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ նա նշեց, որ 1000 եվրոն առձեռն չի տրամադրվելու, այլ այդ գումարի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվելու: Նշենք, որ օրենքից կօգտվեն վերջին կես տարում Հայաստանից հեռացած այն հայրենակիցները, ովքեր կվերադառնան:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ