ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
17.07.2014 | 19:26

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Լևոն Ավետիսյանի գլխավորությամբ, որոշեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման և նրանից գանձել 814 հազար դրամ հօգուտ պետության: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր խարդախության մեջ:

Դատարանի դահլիճում և դրանից դուրս հավաքված ազատամարտիկները խիստ վրդովված էին այս դատավճռից, մեծ թվով ոստիկաններ հորդորում էին հասարակական կարգը չխախտել:
Հավելենք, որ ըստ առաջադրված մեղադրանքի Վոլոդյա Ավետիսյանը 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից` նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ