ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

էկոնոմիկայի նախարարը ողջունել է «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան

էկոնոմիկայի նախարարը ողջունել է «Քարֆուր»-ի մուտքը Հայաստան
19.07.2014 | 11:45

էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ ընդունել է ֆրանսիական «Քարֆուր» ընկերության Հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալին և գրասենյակի ներկայացուցիչներ Լորան Նազետին ու Վաչե Արսենին:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ճշմարիտյանը ողջունել է աշխարհում երկրորդ ամենախոշոր հիպերմարկետների ցանցի մուտքը Հայաստան և նշել, որ նման ընկերության գործունեությունը Հայաստանում միայն կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը:
«Քարֆուր»-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենը նշել է, որ ընկերությունը առաջին հերթին համագործակցելու է տեղական արտադրողների ու մատակարարող ընկերությունների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` կապված ընկերության ներկայացման ձևաչափի, գործունեության վայրի և բացման ժամկետի, տեղական մատակարար հնարավոր գործընկերների և մի շարք այլ խնդիրների հետ:
Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ նախարարությունն իր իրավասությունների շրջանակում կաջակցի ընկերությանը` հնարավորինս շուտ Հայաստանում իր գործունեությունը սկսելու համար:

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ