Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Պատճառը պիտի փնտրել

Պատճառը պիտի փնտրել
25.07.2014 | 11:41

Հուլիսի 24-ին ավարտված խաղերից հետո հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլը կազմած զույգերը: Հանդիպումները կայանալու են հուլիսի 29-30-ին ու օգոստոսի 5-6-ին: Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից այստեղ պատվիրակ ունի անգամ Ադրբեջանը, մինչդեռ մենք դիտորդ ենք դարձել շատ ավելի վաղ փուլից, ու սա ոչ առաջին տարին է, ոչ երկրորդ, ոչ երրորդ… ու այսպես շարունակ: Նման իրավիճակի պատճառը գուցե այն է, որ այստեղ ֆուտբոլով զբաղվում են մասնագետները և ոչ թե ֆուտբոլի մասին ընդհանրական դատողությունների մակարդակով գիտելիք ունեցողները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ