Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սուրիկ Խաչատրյանի սիրտը մարզպետի աթո՞ռ է ուզում

Սուրիկ Խաչատրյանի սիրտը մարզպետի աթո՞ռ է ուզում
05.09.2014 | 17:59

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից համաձայն իր դիմումի, և արդեն, որպես մարզպետի թեկնածու, շրջանառվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը: Լիցկան ինքը թերթերից մեկին ասել է, թե կցանկանար մարզպետ նշանակվել, իր խոսքով՝ ծառայելու համար իր ժողովրդին: Սուրիկ Խաչատրյանի և ժողովրդի պատկերացումները՝ նույն այդ ժողովրդին ծառայելու մասին, թերևս, տարբերվում են ու, ամենայն հավանականությամբ, այդ տարբերությունն ադեկվատ է 180 աստիճանի պտույտին: Իր պաշտոնավարման տարիներին Խաչատրյանի գործունեությունը քիչ անգամ չի դարձել սյունեցիների բողոքների, դժգոհությունների առիթ: Կան բազմաթիվ պատմություններ՝ հանցագործությունների, ամենաթողության վերաբերյալ, որոնք հովանավորվել են Խաչատրյանի կողմից, իսկ 2013-ի հունիսի 1-ին իր տան բակում սպանված Ավետիք Բուդաղյանի «արյունը դեռ չի չորացել»: Ավելին, այսօր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, թե քրեական գործում կան ապացույցներ, որոնցով հաստատվում է Սյունիքի նախկին մարզպետի, նրա որդու և թիկնապահի մեղքը հունիսի 1-ին տեղի ունեցածում: ՈՒ այս ամենի ֆոնին Սուրիկ Խաչատրյանը ցանկություն ունի վերադառնալու մարզպետի պաշտոնին: Վատ ախորժակ չէ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ