Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Եվրահանձնաժողովը օգնում է ռուսական էմբարգոյից տուժածներին

Եվրահանձնաժողովը օգնում է ռուսական էմբարգոյից տուժածներին
07.09.2014 | 11:08

Եվրոպական հանձնաժողովը եվրոպական ֆերմերներին 30 մլն եվրո լրացուցիչ օգնություն է հատկացրել պայքարելու համար ռուսական էմբարգոյի հետևանքների դեմ: Հատկացված գումարները կծախսվեն ռուսական շուկաներին այլընտրանքներ որոնելու համար:
Նշենք, որ օգոստոսին մրգի, բանջարեղենի և կաթնամթերքի եվրոպական արտադրողներն արդեն ստացել էին որոշակի օժանդակություն (համապատասխանաբար՝ 32,7 մլն եվրո, 125 մլն և 30 մլն): Օգոստոսի 7-ին ՌԴ կառավարությունը հրապարակել էր այն ապրանքների ցուցակը, որոնց ներկրումը Ռուսաստանի տարածք մեկ տարով արգելվում է: Ցուցակում ներառնված էին ապրանքներ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ