-
19.04.2016|
17:18
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների:
-
19.04.2016|
14:36
Son dakika կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Т-122 Sakarya համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռներն արդիականացվել են՝ վերածվելով «դիպուկահար հրթիռների»:
-
19.04.2016|
14:25
Էկվադորում ապրիլի 16-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 413-ի, հազարավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:
-
19.04.2016|
14:15
Ապրիլի 19-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Գարեգինի Գևորգյանը:
-
19.04.2016|
10:32
Ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:
-
18.04.2016|
10:09
Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
-
18.04.2016|
10:07
Ի հավելումն ապրիլի 16-ին ԼՂՀ ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՊԲ զինծառայողների կողմից հայտնաբերված չնույնացված (unidentified) առարկան նմանեցվել է (resembled) դիակի հետ, ինչը կարող է հաստատվել միայն որոնողական աշխատանքների արդյունքում:
-
17.04.2016|
12:23
Հայաստանի ՊՆ պաշտոնյաների հավաստմամբ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂ պաշտպանության բանակի խոցած ադրբեջանական մարտական ուղղաթիռի փաստաթղթերից պարզ է դառնում, որ լայնածավալ գործողություններ ծրագրելով՝ Ադրբեջանը նպատակ է ունեցել հասնելու մինչև Ֆիզուլի։
-
17.04.2016|
12:05
Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 5 միջադեպ:
-
16.04.2016|
19:57
Ապրիլի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: