ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վենետիկի կինոփառատոնն ավարտվեց

Վենետիկի կինոփառատոնն ավարտվեց
07.09.2014 | 21:00

Լիդո կղզում ավարտվել է Վենետիկի միջազգային 71-րդ կինոփառատոնը: Գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», հանձնվել է շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի «Աղավնին նստած էր ճյուղին ու խորհում էր կյանքի մասին» ֆիլմին: Ժյուրիի գրան պրին տրվել է Ջոշուա Օփենհեյմերի «Լռության հայացքը» ֆիլմին: Անդրեյ Կոնչալովսկու «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» արժանացել է լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակին:
Լավագույն դերակատարումների համար մրցանակը՝ «Վոլպիի գավաթը», ստացել են «Քաղցած ստեր» թրիլլերի դերակատարներ Ալբա Ռորվահերը և Ադամ Դրայվերը:
Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում քսան ֆիլմ կար, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպին»:

Դիտվել է՝ 895

Մեկնաբանություններ