ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսով կմեկնարկի կմեկնարկի Հայրենիք-սփյուռք 5-րդ համաժողովը

Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսով կմեկնարկի կմեկնարկի Հայրենիք-սփյուռք 5-րդ համաժողովը
18.09.2014 | 16:37

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում ազգային պատկերասրահում կբացվի ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը՝ «Խաղաղության արվեստ» (Peace of Art) խորագրով՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կմասնակցեն սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Հայաստանից հասարակական և քաղաքական գործիչներ, արվեստագետներ:
Պետական պատկերասրահի 3 սրահներում կցուցադրվի 61 կտավ, որոնցից 40-ը գրաֆիկական աշխատանքներ են, իսկ 21-ը՝ գեղանկարներ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խաղաղության արվեստ» հավաքածուի կտավներից մեկը կոչվում է «Դարի ոճիրը», մյուսը՝ «Ցեղասպանությունից՝ անկախություն»: Այն ներկայացնում է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, հաջորդող ոճիրները, մարդկային անգթությունն ու անհանդուրժողականությունը:
Ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովի մասնակից սփյուռքի կազմակերպությունների ղեկավարները և ներկայացուցիչները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ կդնեն ամեղ զոհերի հուշակոթողին, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում ծառ կտնկեն:

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ