Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Փողային նվագախմբի խաչատրյանական գեղեցիկ կատարումները

Փողային նվագախմբի խաչատրյանական գեղեցիկ կատարումները
24.09.2014 | 16:09

Հերթական համերգն Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացրեց «Երևան» պետական փողային նվագախումբը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ։
Համերգը նվիրված էր հայ անվանի դերասան, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 85 և «Երևան» պետական փողային նվագախմբի 50-ամյա հոբելյաններին։
Ծրագրում փողային նվագախմբի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ հատվածներ «Սպարտակ», «Գայանե» բալետներից, «Վալենսիայի այրին» սյուիտից և «Դիմակահանդես» դրամայից։
Համերգը ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ առցանց հեռարձակվեց www.akhif.am, www.syoa.tv կայքերում։

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ