Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Զեյթինբուրնուի հայապատկան տարածքը վերադարձվել է Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամին

Զեյթինբուրնուի հայապատկան տարածքը վերադարձվել է Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամին
26.09.2014 | 18:09

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր խորհուրդը որոշել է Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանի նախկինում հայապատկան 42 000 քմ տարածքը վերադարձնել հայկական «Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամին»:
Այդ տարածքի մեջ մտնում են նաև Զեյթինբուրնուի մարզահամալիրը, ֆուտբոլային մարզադաշտը, ավտոպարկը: Զեյթինբուրնուի քաղաքապետարանն ընդդիմացել էր Հիմնադրամների խորհրդի որոշմանը` համարելով ապօրինի, հայցով դիմել է դատարան: «Վաթանը» գրում է, որ դատարանը չի բավարարել քաղաքապետարանի հայցը` որոշում կայացնելով հայկական հիմնադրամի օգտին:
«Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրամի» նախագահ Պետրոս Շիրինօղլուն նշել է, որ վերադարձված տարածքը գնահատվում է մոտավորապես 338 մլն լիրա (շուրջ 180 մլն դոլար): Ըստ Շիրինօղլուի` վերադարձված տարածքում հնարավոր է կառուցվի բիզնես-կենտրոն, առևտրի կենտրոն կամ հյուրանոց: Հարցը դեռ քննարկման կդրվի հիմնադրամի գործադիր խորհրդի նիստում: Ինչ էլ կառուցվի, ստացված շահույթը ծառայեցվելու է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի և հայկական համայնքի կարիքներին:
Զեյթինբուրնուի տարածքը հայկական համայնքից խլվել էր 1964 թվականին: Այն ժամանակ հայկական համայնքը դիմել էր դատարան, բայց հաջողության չէր հասել: Զեյթունբուրնուի քաղաքապետարանը դատարանի միջոցով կարողանում է 1987-ին իր հաշվեկշռի մեջ գրանցել Թուրքիայի հիմնադրամների խորհրդի ենթակայության տակ անցած հայկական տարածքը: Եվ վերջապես այժմ այն արդեն վերադարձվել է իր իսկական տերերին: 2011-ի օգոստոսի 28-ին Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ստորագրել է դեկրետ, համաձայն որի՝ նախկին տերերին պետք է վերադարձվեն 1930-ականներից հետո բռնազավթված քրիստոնեական և հրեական եկեղեցիների ունեցվածքը` հիվանդանոցներ, մանկատներ, դպրոցներ և այլ տեսակի անշարժ գույք:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ