ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Կամերային երաժշտության համերգ` նվիրված Անկախության տոնին

Կամերային երաժշտության համերգ` նվիրված Անկախության տոնին
29.09.2014 | 11:39

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է կամերային երաժշտության համերգ` նվիրված ՀՀ անկախության տոնին: Կմասնակցեն Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին (դաշնամուր, Ֆրանսիա), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Յանա Դարյանը (ալտ), Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակ, Մեծ Բրիտանիա) և Կարեն Խաչատրյանը (կոնտրաբաս): Ծրագրում՝ Բեթհովեն` Դաշնամուրի և թավջութակի սոնատ լա մաժոր, երկ 69, Բրամս` Դաշնամուրային տրիո թիվ 1, Շուբերտ` Դաշնամուրային կվինտետ («Ֆորել»):

Դիտվել է՝ 833

Մեկնաբանություններ