ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ժիրայր Լիպարիտյան. «Նազարբաևը մեծ փորձ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների բնագավառում»

Ժիրայր Լիպարիտյան. «Նազարբաևը մեծ փորձ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների բնագավառում»
29.09.2014 | 14:34

Ներկայացնում ենք մի հատված 1994-1997 թթ. ՀՀ նախագահի խորհրդական ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ հետ հարցազրույցից:


-Վերջերս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պանթուրքիստական տրամադրություններով համեմված ելույթ ունեցավ Ստամբուլում, որին հաջորդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռեպլիկը, թե Նազարբաևը պետություն է ստեղծել մի տարածքի վրա, որը երբեք չի եղել: Այնուհետև Նազարբաևը ուղիղ տեքստով ակնարկեց Ղազախստանի՝ ՄՄ-ից հնարավոր դուրս գալու մասին: Նա կրակի հե՞տ է խաղում, և որքանո՞վ են սպառնալից նման պանթուրքիստական տրամադրությունները:
-Նազարբաևը լուրջ պետական ու միջազգային մասշտաբի գործիչ է և մեծ փորձ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների բնագավառում։ Նրա ասածները պետք է, անշուշտ, լավ ուսումնասիրել։ Սակայն դա չի նշանակում, թե իր ամեն ասածին պետք է նույն տեսակարար կշիռը պարգևել։ Հանգամանքներից ու պայմաններից կախված ղեկավարները շեշտադրում են իրենց ինքնության կամ աշխարհագրության հետ կապված այս կամ այն երեսը: Նման ելույթները գնահատելիս զգույշ պիտի լինենք, որպեսզի չգերագնահատենք կամ չթերագնահատենք կոնկրետ պայմաններում ասված խոսքը։ Նման ելույթները պիտի նկատել շարունակվող բանակցությունների որպես մեկ պահ, որպես մեկ ձև և ոչ անպայմանորեն դավանանքներ։

Պատրաստեց Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Հ.Գ.- Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի վաղվա համարում:

Դիտվել է՝ 6110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ