Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Մնացին 12-ը

Մնացին 12-ը
03.10.2014 | 12:29

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին կմասնակցի ոչ թե 13, այլ 12 հավակնորդ:
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատել է ԱՆ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ասելով, որ հավակնորդներից մեկը` Արմեն Մելքումյանը, ինքնաբացարկ է հայտնել:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ նախապես ներկայացրել էր 14 անձ, որոնցից մեկը` Արմեն Սարվարյանը, չէր հաղթահարել մրցույթի փաստաթղթային փուլը:

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ