ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մեծամասնությունը դե՞մ է

Մեծամասնությունը դե՞մ է
11.10.2014 | 15:52

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ «Ժառանգություն» կուսակցության անդամներից շատերը դեմ են, որ «Ժառանգությունը» շարունակի իր համագործակցությունը ԱԺ ոչիշխանական եռյակի շրջանակում: Նրանց դուր չեն գալիս հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ այլևս չքողարկվող հավակնությունները:

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հատուկ նշեց, որ տարբեր կուսակցությունների լիդերները հաղթահարել են բոլոր տարաձայնությունները և միասին կանգնել հարթակում:

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ