Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Գնահատեք ստեղծագործողներին կյանքի ընթացքում, ոչ թե կյանքից հետո»

«Գնահատեք ստեղծագործողներին կյանքի ընթացքում, ոչ թե կյանքից հետո»
13.10.2014 | 15:23

«Յուրաքանչյուր հեղինակին գնահատանք կարելի է տալ միայն նրա ստեղծագործության կատարումով և տարածումով տարբեր երկրներում, ինչքանով այն կարող է ներառվել համաշխարհային մշակույթի մեջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը, նշելով, որ կոմպոզիտորների միությունն անում է առավելագույնս` հանրահռչակելու համար հայ երաժշտությունը: Նրա տեղեկացմամբ` հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչում են միջազգային տարբեր փառատոներում. «Փարիզում կազմակերպվում է եղեռնին նվիրված համերգ, մասնակցում է հայ երիտասարդ կոմպոզիտոր, որին պատվիրել են եղեռնին նվիրված ստեղծագործություն գրել, Նյու Յորքում կատարվում է եղեռնին նվիրված դարձյալ հայ երիտասարդ կոմպոզիտորի ստեղծագործություն:

Մենք չենք պատկերացնում մեր կողքին ովքեր են ապրում, դրա համար ես ասում եմ` գնահատեք ստեղծագործողներին կյանքի ընթացքում, ոչ թե կյանքից հետո»:
Շուտով կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը, որտեղ ներկայացվելու են 2000-ից հետո գրված ստեղծագործություններ: Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահի փոխանցմամբ` փառատոնին կլինեն ներկայացուցիչներ Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և այլ երկրներից: «Առաջին անգամ հրավիրվելու են հրատարակիչներ, որոնք կնպաստեն ոչ միայն կոմպոզիտորներին ներկայացնելուն միջազգային երաժշտական շուկայում, այլև երաժիշտներին ու նվագախմբերին կընդգրկեն իրենց փառատոներում»,- ընդգծեց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ


Դիտվել է՝ 1123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ