ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Առաջին անգամ

Առաջին անգամ
14.10.2014 | 11:45

Եզրափակչում հաղթահարելով չինական պատնեշը` Ամերիկայի Միացյալ Նահանգների վոլեյբոլի կանանց ընտրանին հռչակվեց աշխարհի չեմպիոն: Սա նրանց առաջին հաջողությունն էր նման կարգի առաջնությունների պատմության մեջ: Ամերիկացիներն աշխարհի կրկնակի չեմպիոններին (1982, 1986 թթ.) հաղթել են երեք սեթում, պարտվել միայն մեկում: Ինչ վերաբերում է բրազիլացիներին, նրանք հաջողակ եղան երրորդ տեղի համար պայքարում` տանտերերին` իտալացիներին, զրկելով սեփական մարզասերի մոտ աչքի ընկնելու հաճույքից: Այստեղ ուժեղագույնին որոշելու համար պահանջվել է հինգ սեթ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ