ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Զի հողմ ուր կամի շնչե»

«Զի հողմ ուր կամի շնչե»
14.10.2014 | 14:33

Ալեքսանդր Նեկրասովի նկարների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվում է առաջին անգամ: Հոկտեմբերի 17-ին ռուսազգի արվեստագետը հայ հանրությանը կներկայանա 30 գեղանկար և 20 գծանկար աշխատանքներով: Ցուցահանդեսը կրում է «Զի հողմ ուր կամի շնչե» (Ավ. ըստ Հովհաննեսի 3:8) խորագիրը: Այս մասին տեղեկացնում են պատկերասրահի մամուլի ծառայությունից, նշելով, որ Ալեքսանդր Նեկրասովը առաջին անգամ չէ, որ Հայաստանում է: Նա ցուցահանդեսներով հանդես է եկել ռուսական և ժամանակակից թանգարաններում: Հայկական հողի հետ նրա կապը ավելի հին պատմություն ունի: ՈՒսանողական տարիներին աշակերտել է տաղանդավոր նկարիչ Գերաս Գյոկչակայանի մոտ: Հետագայում, երբ հայազգի նկարչի գործերն անցել են նրա տնօրինությանը, Նեկրասովը դրանք նվիրել է Ցարսկոյե Սելոյում իր իսկ հիմնադրած ժամանակակից արվեստի թանգարանին: Եվս մեկ ամուր կապ Հայաստանի հետ: Դա Նեկրասովի մայրն էր: Լատիշ գեղեցկուհին երկար տարիներ ապրել է Երևանում, և հիմա էլ Ալեքսանդր Նեկրասովն այստեղ հարազատներ ունի:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ