Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ասում են...

Ասում են...
17.10.2014 | 01:11

...թե «հրաշալի» եռյակին նոր փորձություն է սպասում: Հերթական տրոհման գործընթացն է հասունանում: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը» դուրս կգա այս ձևաչափից: Ասում են, կուսակցությունում, մասնավորապես խմբակցությունում հայտնի կուսակցականներն այս «հողի» վրա իսկապես «իրար են ուտում»: Պարտվում են «ապստամբները», իսկ իրական ընդդիմադիրները կարծում են, որ այս միավորումը չի կարող իշխանափոխություն իրականացնել: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է եռյակից բաժանվելուն:

Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ