Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«ԱՆՈՒՇ»-ը` օպերային թատրոնում

«ԱՆՈՒՇ»-ը` օպերային թատրոնում
19.10.2014 | 15:15

Հոկտեմբերի 22-ին օպերային թատրոնում հերթական անգամ կներկայացվի «ԱՆՈՒՇ» օպերան (գլխավոր դերերում՝ վաստ. արտիստ Նունե Բադալյան, Սարգիս Աղամալյան, վաստ. արտիստ Գևորգ Հակոբյան): Այս մասին տեղեկացնում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վստահեցնելով, որ Թումանյանական Անուշի գեղեցիկ, տխուր և հուզառատ պատմությունն ու Արմեն Տիգրանյանի անզուգական երաժշտությունը դարձյալ կհմայեն հանդիսատեսին: Ներկայացման դիրիժորն է վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ