Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ամերիկյան հանրահայտ գրողների երևանյան այցը

Ամերիկյան հանրահայտ գրողների երևանյան այցը
20.10.2014 | 18:53

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Հայ գրականության հիմնադրամի հետ համատեղ Երևանում հյուրընկալելու է ամերիկյան հանրահայտ գրողներ Փիթեր Բալաքյանին, Գրեգորի Օրֆալիին, Գիշ Ջենին, Մարի Հիքմանին և Քրիստոֆեր Մերիլին:

Իրենց շրջագայության ընթացքում գրողները կանցկացնեն սեմինար, վարպետության դասեր երիտասարդ գրողների համար, բաց ընթերցումներ և քննարկումներ ընթերցողների և հայ հեղինակների հետ: Նախատեսվում է նաև հանդիպում հայաստանյան հրատարակիչների հետ:

Հեղինակները ժամանելու են Հայաստան Այովայի համալսարանի գրողների միջազգային ծրագրի տարածաշրջանային այցելությունների շրջանակում:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ