ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»

«Հայաստանում  քաղբանտարկյալներ չկան»
21.10.2014 | 00:24

ԱԺ-ի հերթական քառօրյայում ընդդիմության և իշխանության թևերից փոխադարձ վիրավորանքներ չհնչեցին։ Ավելին, նիստի ընթացքում անդրադարձ չեղավ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին։ Միակ խնդիրը, թերևս, Շանթ Հարությունյանին 6 տարով ազատազրկելու հարցն էր, որը, ըստ Զարուհի Փոստանջյանի, այլ բան չէ, եթե ոչ քաղաքական հաշվեհարդար։ Այսինքն, Շանթը ներկայացվեց որպես քաղբանտարկյալ։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ համաձայն չէ «քաղբանտարկյալ» ձևակերպման հետ, քանի որ այն ենթադրում է հալածանքներ գաղափարի համար։ Եվ հավելեց. «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ