Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հիսունտոկոսանոց արդյունք

Հիսունտոկոսանոց արդյունք
11.11.2014 | 12:22

Նոյեմբերի չորսին Մոսկվայում մեկնարկած աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված մրցաշարում արդեն խաղացվել է հինգ տուր: Առաջատարը Ալեքսանդր Գրիշչուկն է: Նրա ակտիվում է 4,5 միավոր: Արոնյանը մրցաշարում հերթական ոչ-ոքին արեց: Այս անգամ մրցակիցը Վլադիմիր Կրամնիկն էր: Մեր գրոսմայստերն ունի հիսունտոկոսանոց արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ