Հայաստանի Հանրապետությունը պետք է Միջազգային դատարանում Միջազգային կարմիր խաչի հանդեպ դատական գործ հարուցի՝ նրա պաշտոնեական անգործության համար: Իր ստեղծման առաջին օրից՝ Առաջին աշխարհամարտի տարիներից, Կարմիր խաչը պարտադրում էր մարտական գործողությունների դադարեցումը՝ վիրավորներին ու զոհվածներին անվտանգ վայր տեղափոխելու և բուժելու նպատակով: Բայց այսօր անգործության են մատնված և՛ Հայաստանի Կարմիր խաչի և Մարդու իրավունքների գրասենյակներն ու համապատասխան մյուս գերատեսչությունները: Երեք-չորս օր է՝ հայ օդաչուների մարմինները անտերության են մատնված: Նրանց ժամանակին օգնություն ցուցաբերելու դեպքում գուցե հնարավոր լիներ փրկել տղաների կյանքը: Սա՞ է եվրոպաների մարդու իրավունքը , թե՞ այդ իրավունքը հայերի վրա չի տարածվում, մանավանդ՝ զոհվելուց հետո:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ