ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Բոլորս դարձել ենք փորձագետ ու հրամանատար

Բոլորս դարձել ենք փորձագետ ու հրամանատար
23.11.2014 | 13:16

Հայկական ուղղաթիռի խոցմանը հաջորդող օրերին սոցցանցերում, լրատվական դաշտում, ադեկվատ գնահատականներին զուգահեռ, ականատես եղանք նաև «ստեղծագործական» իսկական բումի:
Պարզվեց՝ մեր իրականության մեջ «փորձագետների» պակաս չկա, շատերը դարձել էին ռազմական ոլորտի կայացած մասնագետներ, քննադատներ:
Առաջարկվում էին ամաենազանազան վարկածներ. առավել «համարաձակներն» օրը մի քանի անգամ գրավում էին Բաքուն, «չափավորները» մեղադրում էին բանակի ղեկավարությանը՝ ուղղաթիռի անձնակազմի անհապաղ տարհանումը չկազմակերպելու մեջ:
Դիլենտանտիզմը, կենացախառն հայրենասիրությունը մեր իրականության նոր երևույթներ չեն:
Վերջին օրերին բուսած «փորձագետներին» պայմանականորեն կարել է բաժանել երկու խմբի:
Առաջին խմբում մարդիկ են, ովքեր ունեն միանգամայն ազնիվ մղումներ, ցավում են կատարավածի համար, սգում են օդաչուների կորուստն ու ուզում օր առաջ նրանց դիակներն ազատված տեսնել թշնամու գերությունից: Հասկանում ես նաև մարդկանց մղումը՝ պատժված տեսնել թշնամուն: Սակայն եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը մտածեր նույն կատեգորիաներով, ապա լայնածավալ պատերազմի վերսկսումը կադառնար տխուր իրականություն: Ի վերջո, քաղաքականությունը, հատկապես՝ ռազմական գործը, սառը հաշվարկներ են, խորքային վերլուծության վրա կառուցված գործողություններ:
Սոցցանցային «փորձագետների» երկրորդ խմբում չարախնդացողներն են, ովքեր հակված են «սևացնելու» մեր իրականության ցանկացած երևույթ: Բանը հասավ նրան, որ օդաչուների մարմինների տարհանման նախորդ օրը կասկածի տակ դրվեց մեր բանակի մարտունակությունը:
Բարեբախատաբար, երեկ մեր բանակն իրականացրեց արհեստավարժ գործողություններ, որոնց շնորհիվ ապացուցեց իր ինստիտուցիոնալ կայացածությունը՝ մի կողմից զսպելով ֆիդայականության մակարդակում գտնվող մաքսիմալիզմը, մյուս կողմից՝ հասարակական կարծիքում անլսելի դարձնելով մարդկանց ձայները, ովքեր նույնիսկ անկախության 23-րդ տարում կասկածի տակ են դնում պետության ու նրա ինստիտուտների կայացածությունը:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ