ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Ես բարձել եմ, դու հավքելով արի»

«Ես բարձել եմ, դու հավքելով արի»
09.12.2014 | 13:49

Երբ մեր կյանք մտան չինական ավտոբուսները, լուրեր պտտվեցին, որ տրանսպորտը թանկանալու է: Հարցում արեցի քաղաքապետարան, ասեցին` չիք, նման բան չկա: Երբ դժգոհեցի, որ նորաթուխ ավտոբուսների երեսից մարդիկ երեկոյան ժամերին մնում են փողոցում կամ տաքսու հույսին, հավաստիացրին, որ ժամանակացույց կա, օրենք կա, մինչև ժամը 23-ը ավտոբուսները սպասարկելու են ուղևորներին: Առաջին հարցի պատասխանը ավելի ուշ տվեց համաքաղաքացիական ակցիան, մի կերպ շրջանցեցինք թանկացումը, երկրորդի պատասխանը վարորդներն են տալիս, արդեն ոչպաշտոնական, ուղևորների հետ խոսք ու զրույցի ձևով: Դժգոհում ես, որ երեկոյան ժամերին կամ չեն աշխատում, կամ ժամը մեկը են հայտնվում: Ասում են` մեզ «ձեռք չի տալիս սենց գնալը»: Նկատի ունեն չբեռնավորված: Ըմբռնումով ես մոտենում, այնպես, ինչպես «ոնց չծխենք», «դրսի օդն ավելի կեղտոտ է», «ոնց ռաբիս չլսենք» բանավոր բացատրություններին: Լավ, գոնե «գոնկա» անելուց հաշվի առնեին մարդկանց կարծիքը. դուր գալի՞ս է մրցավազքի մասնակից լինելը, թե՞ դուր չի գալիս: Առավել բնորոշելու համար ուղևոր-վարորդ փոխհարաբերությունները` օրինակ բերեմ 46 համարի երթուղու վարորդի հեռախոսազրույցը: Իր հետևից եկող ավտոբուսի վարորդին ասում է` «Ես բարձել եմ, դու հավքելով արի»:

Մի շտապեք դժգոհել, որ ձեզ կարտոֆիլի տեղ են դրել, որովհետև ձեր աչքը կմտցնեն «չենք վճարումը»: Մի դժոգեք, որ կարտոֆիլի պարկերին երբեմն ավելի լավ են վերաբերվում: Որովհետև նրանց համար միևնույն է ինքնարժեքի տատանումը, գլուխը կախ պարկում հող ու ավազի հետ սպասում են, թե ով ինչքանով իրենց տուն կտանի, ու եթե ճիշտ խոսենք, հեչ էլ ուրախ չեն, մեկ ա, վերջում իրենց ուտելու են:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ