ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Տեղի ունեցավ մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթի գալա համերգը՝ նվիրված Գոհար Գասպարյանի 90-ամյակին

Տեղի ունեցավ մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթի գալա համերգը՝ նվիրված Գոհար Գասպարյանի 90-ամյակին
15.12.2014 | 00:56

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2014 թ. նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 4-ն իրականացրել են «Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ» մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:
Մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ՝ 52 արհեստավարժ երգիչ-երգչուհիներ: Վիճակահանությանը և 1-ին փուլին մասնակցել են 46 մեներգիչներ, որոնցից 22-ն անցել են 2-րդ փուլ, իսկ 13-ը՝ 3-րդ փուլ:
Մրցույթի ժյուրիի միաձայն որոշմամբ 1-ին կարգի մրցանակ /կանանց և տղամարդկանց ձայներ/ չի շնորհվել: 2-րդ կարգի մրցանակի արժանացել են /կանացի ձայներ/ Աշուրյան Տաթևիկը, Սաֆարյան Քրիստինեն, /տղամարդկանց ձայներ/՝ Թոնգուրյան Հայկը, Մալխասյան Անդրանիկը: 3-րդ կարգի մրցանակի արժանացել են /կանացի ձայներ/՝ Մարտիրոսյան Մարիաննան, Խաչատրյան Արմինեն, /տղամարդկանց ձայներ/ Վարդանյան Գագիկը, Սարգսյան Կիմը:
Հատուկ մրցանակների են արժանացել ամենաերիտասարդ մասնակցը` Գրիգորյան Նունեն «Հույսի մրցանակ» և Գ. Գասպարյանի երկացանկից «Լավագույն կատարման համար»՝ Նաջարյան Ալվինան:
Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը տեղի ունեցավ երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ